Մեր մասին
Կապանի «Նորոգշին» ՍՊԸ
Կապանի «Նորոգշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի առաջատար շինարարական ընկերություններից է։ Հիմնադրվել է 1997թվականին։
Տեղակայման վայրը՝ քաղաք Կապան։
Գործունեության ոլորտները
Քաղաքացիական և առևտրային շինարարություն
Ճանապարհաշինություն
Վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ
Ինժեներական համակարգեր
Մասնագիտացված շինարարություն և ծառայություններ
Շինարարական պատրաստվածքների արտադրություն
գրեթե 3 տասնամյակ...
Գործունեության գրեթե 3 տասնամյակի ընթացքում, գործելով որպես հուսալի գործընկեր, ընկերությունն կատարել է մեծ ծավալի աշխատանք ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացման կոմբինատի, բազմաթիվ այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվիրատվությամբ։
Հաջողության գրավականը
Ընկերության հաջողությունները մեծապես պայմանավորված են ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, աշխատանքների՝ ժամանակին և որակով կատարմամբ, նոր տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների նպատակաուղղված ներդրմամբ, մշտական որակավորված աշխատողների և որակի սեփական վերահսկման ծառայության առկայությամբ, նյութական ռեսուրսների մատակարար գործընկեր-կազմակերպությունների ճիշտ ընտրությամբ, անվտանգության տեխնիկայի կանոնների անվերապահ պահպանմամբ, շրջակա միջավայրի պահպանության պահանջների ապահովմամբ։
Արդյունքներ
Ընկերության արդյունքները՝ թվերով
Նախագծեր
+
Պատվիրատու
+
Աշխատակից
+
Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի տարածքում գործում է
- Քարամշակման արտադրամաս
- Ասֆալտի պատրաստման գործարաններ - 2 հատ
- Բետոնախառնիչ գործարաներ՝ ստացիոնար և շարժական
- Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման արտադրամաս
- Բետոնե բլոկների և սալիկների պատրաստման արտադրամաս
- Ավազի և խճի ստացման և լվացման արտադրամասեր
- Մետաղի մշակման խառատային արտադրամաս
- Մետաղական կոնստրուկցիաներ պատրաստնան և եռակցման արտադրամաս
- Փայտամշակման արտադրամաս
- Փայտիա դռների, պատուհանների և կահույքի պատրաստման արտադրամաս
- Եվրո-պատուհանների և դռների պատրաստման արտադրամաս
- Մեքենաների և մեխանիզմների սպասարկման և վերանորոգման արտադրամաս

